Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա, տեղեկացնում է Քննչական կոմիտեն

Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա, տեղեկությունը այսօր հրավիրված ասուլիսին փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը` հավելելով, որ ևս երկուսի մասին տվյալները ճշտվում են։

«Աշխատում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան ներկայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերների միջգերտեսչական հանձնաժողովի հետ, և տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, այսինքն` հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն: Արդեն իսկ և՛ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության, և՛ առանձին իրավապաշտպանների կողմից ներկայացվել են դիմումներ, որոնց մի մասը բավարարվել է, և մնացածը գտնվում է ընթացքի մեջ, քննարկման փուլում», — ասաց նա:

Չնայած այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ հայկական կողմը չունի, սակայն կան բազմաթիվ փաստական տվյալներ ռազմական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ:

Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու. — «Այս պահի դրությամբ մենք ունենք երկու հարցաքննված ռազմագերիներ ադրբեջանական կողմի, որոնք պահվում են բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, բժշկական օգնության ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ, և մնացած բոլոր պահանջներն ապահովված են, նույնիսկ հարցաքննության ընթացքում նշեց, որ իրեն Ադրբեջանի Հանրապետությունում դժվար թե նման կերպ լավ, սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին»:

Նրանցից մեկի հարցաքննությունից մեկ հատված հրապարկվեց Քննչական կոմիտեում հրավիրված ասուլիսի ժամանակ. — «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում, նաև տեղեկացրել են, որ պատերազմն սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն նաև Պակիստանից ժամանած զինծառայողները։ Բանակի հետ մարտական պատրաստականության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը։ Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես նշված Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ։ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա։ Մենք նրանց դիմել ենք ո՛չ անունով և ո՛չ էլ ազգանունով, ուղղակի դիմել ենք հրամանատար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *